Ահազանգերի կառավարում

112 օպերատիվ կառավարման կենտրոն՝ իրականացնում է քաղաքացիներից ստացվող ահազանգերի ընդունում, գրանցում, դասակարգում և փոխանցում համապատասխան իրավասու մարմիններին՝ ապահովելով արագ և օպերատիվ արձագանք։

Ահազանգերի կառավարման գործառույթներ․

  • իրականացնում է ահազանգերի գրանցում, դասակարգում և սպասարկում,
  •  փոխանցում է ահազանգերը համապատասխան ծառայություններին՝ ըստ ենթակայության,
  • անհրաժեշտության դեպքում կազմակերպում է օպերատիվ արձագանք,
  • գնահատում է ահազանգած անձի կարիքները և տրամադրում մասնագիտական, անհրաժեշտության դեպքում՝ հոգեբանական խորհրդատվություն,
  • տեղեկատվական բնույթի ահազնագերի ընդունում և սպասարկում,
  • ընդունում և վերլուծում է նախարարության գործունեությանը կամ աշխատակիցներին վերաբերող՝ բնույթով ահազանգ չհամարվող հեռախոսազանգերը,
  • զանգահարողներին տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն,
  • բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկում։

Իրավական հիմք

Գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։

Դիմելու կարգը

Իրավախախտումների, արտակարգ դեպքերի և պատահարների վերաբերյալ ահազանգերը ընդունվում են՝

  • 112 հեռախոսահամարով,
  • ինչպես նաև այլ կապի և հաղորդակցման համակարգերով։

ՀՀ ՆԳՆ «112 օպերատիվ կառավարման կենտրոն» գրասենյակի կանոնադրությունը։

Ո՞վքեր կարող են դիմել
  • ՀՀ քաղաքացիներ,
  • Օտարերկրյա քաղաքացիներ,
  • Արտերկրում գտնվող քաղաքացիների համար շուրջօրյա ռեժիմով գործում է +37410512900 հեռախոսահամարը։
Աշխատանքային ժամեր

Շուրջօրյա (24/7)՝ առանց ընդմիջման և հանգստյան օրերի։

Ծառայության արժեքը

Անվճար