Դիմում նախարարին

Ինչպես գրել նամակ ՀՀ ներքին գործերի նախարարին

Հարգելի քաղաքացիներ,

Ձեր դիմումները, բողոքները, առաջարկությունները՝ հասցեագրված ՀՀ ներքին գործերի նախարարին, կարող եք ուղարկել առցանց՝

e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։

Անհրաժեշտ է մուտք գործել e-request.am կայք, գրանցվել և, լրացնելով համապատասխան դաշտերը, ուղարկել դիմում։

Ի գիտություն

  • Նամակը պետք է շարադրված լինի հայերեն, լինի ստորագրված` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն:
  •  Վերոնշյալ տեղեկությունների բացակայության դեպքում` նամակին ընթացք չի տրվում:
  • Ձևանմուշի բոլոր պատուհանները պետք է լրացված լինեն: