Արամ Ղազարյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

  • 1972 թ. մարտի 10, Շամշադինի շրջան, գյուղ Ծաղկավան

Կրթություն

  • 1994 թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, 1998 թվականին՝ ՌԴ Իվանտեևյան համալսարանը:

Աշխատանքային գործունեություն

  • ՀՀ վարչապետի 19.01.2026 թ. որոշմամբ նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:
    03.06.2025-19․01․2026 թթ.՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ,
    2024-2025 թթ.՝ Լոռու մարզպետ,
    2023-2024 թթ.՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն,
    2023 թ. ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից,
    2020-2023 թթ.՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ,
    2020-2020 թթ.՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ,
    2019-2020 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում,
    2019-2019 թթ.՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ,
    2016-2019 թթ.՝ Լոռու մարզային վարչության պետ,
    2016-2016 թթ. Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ,
    2015-2016 թթ.՝ Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ,
    2014-2015 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,
    2012-2014 թթ.՝ Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ,
    2008-2012 թթ.՝ Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
    2003-2008 թթ.՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
    2001-2003 թթ.՝ Լոռու մարզային ՆԳ վարչության Վանաձորի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ,
    2000-2001 թթ.՝ Լոռու միջազգային համալսարանի գիտական քարտուղար,
    1994-1999 թթ.՝ Տավուշի մարզի Վարագավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ,

Պարգևատրվել է՝

  • Մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի 30.12.2020թ. հրամանով՝ «Սխրագործության համար» մեդալով:

Անձնական տվյալներ

  • Ամուսնացած է, ունի մեկ երեխա: