Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ-Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը
- «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության իրավապահ համակարգի բարեփոխումների խորհրդատու Հայկ Պետրոսյան,
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Անի Չատինյան,
- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյան,
- «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մկրտիչ Ավետիսյան,
- «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյան,
- Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի «Արդարադատություն և մարդու իրավունքներ» ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյան,
- «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Շուշանիկ Սահակյան,
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Մարատ Ատովմյան,
- «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դավթյան,
- «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյան,
- «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյան,
- «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Խուրշուդյան,
- «Պատվավոր հյուպատոսների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Բաբկեն Սեդրակյան,
- «Այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացման» և «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունների հիմնադիր-նախագահ Արման Անտոնյան,
- «Կյանքի աստղի միջազգային կոմիտե» միջազգային մարդասիրական հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար Վլադիմիր Դաշյան,
- «Բայազետ» կենտրոն հասարակական կազմակերպության համահիմնադիր, գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյան,
- R5 արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Անի Տերտերյան,
- «Տիգրան Աբգարյան» մարտական պատրաստության հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ժորա Աբգարյան,
- «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան Արա Ղարագյոզյան,
- Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության Հայաստանյան մասնաճյուղի առանձնացված ստորաբաժանում ոչ առևտրային կազմակերպության փոխնախագահ Մարիա Հարությունյան,
- Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ, ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի անդամ Արսեն Իգիթյան: