Հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում կարող եք մասնակցել գործնական քննության։
Հաճախ տրվող հարցեր
- Որակավորման տեսական քննության համար՝ 3000 ՀՀ դրամ։
- Որակավորման գործնական քննության համար՝ 3000 և 10000 ՀՀ դրամ։
- Նոր վարորդական վկայականի, հինը նորով փոխանակելու և կորածի փոխարեն նորը տրամադրելու համար՝ 12 000 ՀՀ դրամ։
Առաջին ձախողման դեպքում, օրենքով սահմանված վճարի դիմաց, հնարավոր է արտահերթ մասնակցել քննությանը՝ հաջորդ օրը կամ երրորդ օրը։
Պետական տուրքը կազմում է՝
- 45 000 ՀՀ դրամ (հաջորդ օրը)
- 30 000 ՀՀ դրամ (երրորդ օրը)
Արագացված ծառայությունից օգտվելու դեպքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ձախողումից հետո վերահանձնումը թույլատրվում է 7-րդ կամ 14-րդ օրը։
Պետական տուրքը կազմում է՝
- 45 000 ՀՀ դրամ (7-րդ օրը)
- 30 000 ՀՀ դրամ (14-րդ օրը)։
Եթե մեկ տարվա ընթացքում սպառես քո բոլոր բալերը, ապա 6 ամսով կկասեցվի ավտոմեքենա վարելու իրավունքդ, ինչից հետո քեզ կրկին կտրվի 13 բալ։
Այս դեպքում դու կարող ես նշված ժամկետից շուտ վերականգնել քո վարորդական իրավունքը․ դրա համար անհրաժեշտ է վարելու իրավունքը կասեցվելուց ոչ շուտ, քան 3 ամիս անց որակավորման տեսական քննություն հանձնել։
Եթե մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ սպառես 13 բալը, ապա 1 տարով կզրկվես վարելու իրավունքից, և այդ ժամկետի ավարտից հետո ստիպված կլինես հանձնել և տեսական, և գործնական քննություն և կրկին ստանալ վարորդական իրավունք։
Եթե քո հաշվին քիչ բալեր են մնացել, ապա կարող ես տարվա ընթացքում մեկ անգամ համալրել դրանք` հանձնելով տեսական քննություն և ստանալով 2 «բոնուսային» միավոր։
Եթե ավտոմեքենայի սեփականատերն ես, սակայն իրավախախտումը կատարել է մեկ այլ անձ, ով տվյալ պահին վարել է քո ավտոմեքենան, ապա իրավախախտման բալերը կհանվեն ոչ թե փաստացի վարորդի միավորներից, այլ քո, քանի որ ավտոմեքենայի սեփականատերը դու ես։
Նման խնդրից խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է roadpolice.am առցանց համակարգում վարորդին կցել ավտոմեքենային, և բալերը կպակասեն տվյալ վարորդի միավորներից։
Վարորդին կցել ավտոմեքենային
Եթե ավտոմեքենայի սեփականատերը չի կատարել իրավախախտումը, այլ այն կատարվել է մեկ այլ անձի կողմից, ով տվյալ պահին վարել է սեփականատիրոջ ավտոմեքենան, ապա սեփականատերը կարող է ավտոմեքենան կցել իրական վարորդին։ Այս դեպքում բալերը կպակասեն իրական վարորդի միավորներից, այլ ոչ թե սեփականատիրոջ։
- Անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am համակարգ։
-
սեղմել «Ֆիզ անձանց համար» կոճակը,
-
«Սեփականատեր» դաշտում լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ, սոցիալական քարտի համար), տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի համարը (տեխնիկական անձնագիր) և հեռախոսահամարը,
-
անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո նշված հեռախոսահամարին կուղարկվի SMS հաղորդագրություն, որն անհրաժեշտ է լրացնել բացված վանդակում,
-
այնուհետև՝ կայքի «Շահագործում» բաժնում անհրաժեշտ է սեղմել մեքենայի տվյալների տողը,
-
լրացնել շահագործողի տվյալները՝ ՀԾՀ, վարորդական վկայական, հեռախոսահամար,
- անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո նշված հեռախոսահամարին կուղարկվի SMS հաղորդագրություն, որը պետք է լրացնել բացված վանդակում,
- այնուհետև էկրանի ներքևի հատվածում կբացվեն կցված շահագործողի տվյալները։
🔔Ի դեպ՝ շահագործողին հեշտությամբ հնարավոր է հեռացնել՝ սեղմելով նրա տվյալների կողքին երևացող «Դադարեցնել» կոճակը և նույն պահին շահագործողը կստանա SMS հաղորդագրություն՝ շահագործումը դադարեցնելու մասին։
⚠️Ուշադրություն
-
Եթե վարորդի 13 բալը սպառվում է, ապա պատասխանատվությունը ընկնում է ավտոմեքենայի սեփականատիրոջ վրա, և բալերը հանվում են նրա միավորներից։
-
Եթե վարորդի վարորդական վկայականի վավերականության ժամկետը ավարտվում է, ապա բալերը կրկին հանվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ միավորներից։
Կկորցնես 0,5 բալ, եթե.
-
ավտոմեքենան վարես անընթեռնելի համարանիշով,
-
խախտես կանգառի և կայանման կանոնները,
-
քո սխալ կայանման կամ կանգառի պատճառով մեքենադ տարհանվի պահպանվող հատուկ տարածք։
Կկորցնես 1 բալ, եթե․
- վարելիս ծխես,
-
խախտես խաչմերուկներում անցման կանոնները,
-
խախտես հետիոտնային անցումների հատման կանոնները,
-
խախտես վազանցի կանոնները,
-
խախտես մանևր կատարելու կամ հետընթաց վարման կանոնները,
- խախտես արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները,
- հեռահար լույսերն արգելված դեպքերում կիրառես,
- հետիոտնային անցումում կանգ առնես կամ կայանես,
-
անվտանգության գոտին չամրակապես,
- անցնես հետիոտնային գիծը։
Կկորցնես 1․5 բալ, եթե․
- ամրագոտիները չամրակապես,
- վարելիս հեռախոսով խոսես,
- տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելիս ծխես։
Կկորցնես 2 բալ, եթե․
-
թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցես 11–30 կմ/ժ–ով,
-
համարանիշի առնվազն մեկ նիշը փակես,
-
ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կարգը խախտես և առաջացնես վթարային իրադրություն,
-
մեքենան վարես լուսացույցի կարմիր կամ դեղին ազդանշանների դեպքում,
-
լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվես։
Կկորցնես 3 բալ, եթե․
- եթե խախտես ապակիների թափանցելիության կանոնները, և խախտումդ մեկ անգամ արձանագրվելուց հետո կրկին արձանագրվի,
-
ավտոմեքենայի համարանիշն այլ անձի հանձնես,
-
միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ, այդ թվում` հետընթաց վարես,
- ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում հատես ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում,
-
թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցես 31–50 կմ/ժ–ով։
Կկորցնես 4 բալ, եթե․
- հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գաս,
-
թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցես 51–80 կմ/ժ–ով։
Կկորցնես 5 բալ, եթե․
- մեքենան վարես ոչ սթափ վիճակում։
Վարորդական իրավունքից զրկվելու համար պատճառ կարող են լինել՝
-
ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը, ալկոթեսթ հանձնելուց հրաժարվելը,
-
առանց թույլտվության ավտոմեքենայի վրա կարմիր և/կամ կապույտ փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշանների տեղադրումը,
-
առանց համարանիշի ավտոմեքենա վարելը,
-
վարորդական իրավունքից զրկվելու դեպքում կամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելը,
-
ճանապարհային ոստիկանության տեսուչի` ավտոմեքենան կանգնեցնելու պահանջը չկատարելը,
-
թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցելը 81կմ/ժամով և ավելի
Առցանց ստուգել վարորդի տուգանքները
⚠️Ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելու դեպքում գործում են վարչական տուգանքներ, որոնց չափը և ձևը կախված են խախտման տեսակից։
- Անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am համակարգ։
Վարորդի վարչական տուգանքները ստուգելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- մուտք գործել անձնական էջ՝ անցնելով ԵսԵմ նույնականացում կամ տեղադրելով նույնականացման քարտն ընթերցիչի մեջ,
- անձնական էջի «Խախտումներ» բաժնում լրացված կլինեն տվյալ վարորդի ունեցած բոլոր խախտումներն ու տուգանքները:
Անձնական էջում հնարավոր է նաև՝
- ծանոթանալ ընդունված բոլոր որոշումներին, վարչական տուգանքների նշանակմանը,
- հետևել սեփական տուգանային բալերի հաշվեկշռին,
- բաժանորդագրվել համակարգում և վարչական տուգանքների նշանակման մասին ծանուցումները ստանալ SMS հաղորդագրությամբ։
Վարորդի վարչական տուգանքները կարելի է ստուգել նաև բանկային հավելվածի կամ վճարային տերմինալների միջոցով՝ մուտքագրելով մեքենայի տվյալները կամ ստացված որոշման համարը։
yerevan.am կայքում կարելի է ստուգել վճարովի ավտոկայանատեղերի իրավախախտումները պետհամարանիշներով կամ PIN-կոդերով։
Պետհամարանիշը վնասվելու դեպքում հնարավոր է վերաթողարկել այն կամ վերանորոգման հանձնել՝ դիմելով հաշվառման-քննական բաժին (ՀՔԲ)։
-
Ի՞նչ պետք է անել համարանիշը վնասվելու դեպքում
Եթե գտնվում ես Երևանում կամ Գյումրիում, ապա վնասված համարանիշը վերանորոգելու համար պետք է այցելես Երևանի ՀՔԲ-ներ (Գաջեգործների 76, Իսակովի 9) կամ Շիրակի մարզի ՀՔԲ (Թբիլիսյան խճուղի, 2/14), որտեղ նոր կամ նորոգված համարանիշը կտրամադրվի անմիջապես։
Իսկ եթե գտնվում ես մարզերում, ապա անհրաժեշտ է վնասված համարանիշը մոտեցնել տվյալ մարզի հաշվառման-քննական բաժին (ՀՔԲ) և դիմել այն վերաթողարկելու համար։ Այդ դեպքում վարորդին 1 շաբաթ ժամկետով կտրվի ժամանակավոր համարանիշ։ Այդ 1 շաբաթվա ընթացքում վարորդը պետք է այցելի Երևանի ՀՔԲ՝ նոր թիթեղյա համարանիշը ստանալու համար։
-
Որքա՞ն է անհրաժեշտ վճարել վնասված համարանիշը վերաթաղարկելու համար
Վնասված համարանիշը վերանորոգելու կամ վերաթողարկելու համար անհրաժեշտ է վճարել 12,000 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ վճարային տերմինալի միջոցով։
Մարզում տրամադրված ժամանակավոր համարանիշի համար վճարում չի կատարվում։