112 օպերատիվ կառավարման կենտրոնի նպատակներն ու խնդիրները

Նպատակները

  • Ահազանգերի՝ մեկ կետից համակարգված, հասցեական և համարժեք կառավարումը, այդ թվում՝ օպերատիվ, տեղեկատվական, հոգեբանական, կարիքների ճշգրիտ գնահատման և ուղղորդման, ինչպես նաև աջակցության այլ անհրաժեշտ տարրերի մեկտեղմամբ․
  • Իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակի վերահսկելիության մակարդակի բարձրացումը․
  • Ճգնաժամային կառավարման օպերատիվության ապահովումը․
  • Ճգնաժամային կառավարման իրավական և կազմակերպչական գործիքակազմերի շարունակական լավարկմանը նպաստելը։

Խնդիրները

  • Իրավախախտումների, արտակարգ իրավիճակների կամ պատահարների վերաբերյալ տեղեկատվական հոսքերի շուրջօրյա և կենտրոնացված կառավարման ապահովումը.
  • Մշտադիտարկումների և մասնագիտական վերլուծությունների իրականացման միջոցով համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին անհրաժեշտ վերլուծական տեղեկատվության հասցեագրումը․
  • Իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների վայրում, ինչպես նաև բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ գործընթացին ներգրավված մարմինների և կառույցների փոխգործակցության իրականացմանն օժանդակելը.
  • Արտակարգ իրավիճակների առաջացման (դրա սպառնալիքի) դեպքում ու բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ հանրային միասնական հաղորդակցության, ինչպես նաև կենտրոնացված ազդարարման համակարգի կայուն և անընդհատ գործունեության երաշխավորումը: