Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի նպատակներն ու խնդիրները
Նպատակները
- Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների, վարչական իրավախախտումների և դրանք կատարած անձանց, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ միասնական պետական հաշվառումների իրականացումը, դրա հիման վրա վիճակագրության արտադրությունը․
- Քրեաբանական վերլուծությունների և հետազոտությունների արդյունքների, քաղաքականության մշակման համար ուղղորդող նյութերի ու տեղեկատվության, ինչպես նաև հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների տրամադրումը Նախարարությանը և այլ պետական մարմիններին` հանցավորության կանխարգելման ոլորտում ապացուցահեն քաղաքականություն մշակելու ու իրականցելու համար:
Խնդիրները
- Հանցագործությունների, վարչական իրավախախտումների, դրանք կատարած անձանց, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկատվության վերաբերյալ տեղեկատվական շտեմարանների ձևավորումը․
- Քրեաբանական վերլուծությունների ու հետազոտությունների իրականացումը, այդ թվում՝ վերլուծական և արհեստական բանականության գործիքների կիրառմամբ.
- Նախարարության, այլ պետական մարմինների իրազեկվածության ապահովումը հանցավորության վիճակի, կառուցվածքի, միտումների, օրինաչափությունների, հիմնական ռիսկերի, հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության, ինչպես նաև քրեաբանական վերլուծությունների ու հետազոտությունների արդյունքների վերաբերյալ՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ իրավասու սուբյեկտներին։