Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության նպատակներն ու խնդիրները

Նպատակները

  • Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման ապահովումը.
  • Նշված գործընթացի շրջանակներում ենթակա ստորաբաժանումների աշխատանքների համակարգումն ու մեթոդական աջակցության ապահովումը:

Խնդիրները

  • Տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման, հաշվառման համարանիշերի և վարորդական իրավունքի տրամադրման կազմակերպումը, այդ կապակցությամբ իր իրավասության սահմաններում Նախարարության շահերի ներկայացումը. 
  • Նախարարության գործունեության ոլորտով պայմանավորված՝ թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման կազմակերպումը.
  • Ենթակա ստորաբաժանումներին կազմակերպչական և խորհրդատվական աջակցության ցուցաբերումը։