Աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության նպատակներն ու խնդիրները
Նպատակները
- Աղետներին և արտակարգ այլ իրավիճակներին դիմակայուն պետության ձևավորմանն ու կայացմանն աջակցելը․
- Միջազգային չափանիշներին համապատասխան և շարունակաբար զարգացող աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորմանը նպաստելը և աղետների ռիսկի հետևողական նվազեցմանը, արտակարգ իրավիճակներին արագ և նպատակաուղղված արձագանքմանը և հետաղետային արդյունավետ վերականգնմանն ուղղված գործընթացների իրականացման արդյունավետության բարձրացումը:
Խնդիրները
- Աղետների ռիսկի և արտակարգ այլ իրավիճակների կառավարման բնագավառում Նախարարության միասնական քաղաքականության իրականացման համակարգումը.
- Աղետների ռիսկի և արտակարգ այլ իրավիճակների կառավարման բնագավառի զարգացման ռազմավարական փաստաթղթերով նախատեսված և Նախարարության իրավասությանը վերաբերող միջոցառումների իրականացման համակարգումը և դրա նկատմամբ հսկողությունը․
- Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող հավատարմագրված անձանց հաշվառման գործընթացի և տեխնածին վթարների մասին տեղեկությունների հաշվառման և վերլուծման ապահովումը։