Ֆինանսաբյուջետային վարչության նպատակներն ու խնդիրները
Նպատակները
- Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների բյուջետային գործընթացի պլանավորումը, կազմակերպումն ու իրականացումը.
- Նախարարության ֆինանսական միջոցների արդյունավետ և հրապարակային օգտագործումը:
Խնդիրները
- Նախարարության ծախսերի ապահովումը և իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը.
- Նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումը, համակարգումն ու իրականացումը.
- Տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվների, ժամանակացույցերի կազմումը.
- Նախարարությանը ենթակա պետական մարմինների և Նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործունեության կազմակերպումը: