Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչության նպատակներն ու խնդիրները
Նպատակները
- Նախարարությանը և նրան ենթակա պետական մարմիններին տեղեկատվական տեխնոլոգիաներով և անհրաժեշտ կապի միջոցներով ապահովմանը աջակցելը և սպասարկումը.
- Համացանցի ռեսուրսների հասանելիության ապահովումը, դրանց արդյունավետ և նպատակային օգտագործման հսկողությունը, ներքին համակարգչային ցանցի անվտանգության աշխատանքների համակարգումը:
Խնդիրները
- Նախարարությանը և նրան ենթակա պետական մարմիններին անհրաժեշտ համակարգչային, ներքին համակարգչային ցանցերի ու կապի այլ միջոցների, ինչպես նաև ընդգրկված տեխնիկական և ծրագրային միջոցների անխափան աշխատանքի ապահովումը, դրանց սպասարկումը և հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ հսկողության սահմանումը.
- Իր ոլորտի համապատասխան շուկայական ուսումնասիրության անցկացումը՝ արդիականացնելով նոր սարքավորումների և նորագույն ավտոմատացված համակարգերի ներդրումը Նախարարությունում և նրան ենթակա պետական մարմիններում.
- Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի այլ մասնագիտական կազմակերպությունների հետ տեղեկատվական շտեմարանների ինտեգրումը և կապի ապահովումը: