Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության նպատակներն ու խնդիրները

Նպատակները

  • Նախարարության, Նախարարությանը ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը.
  • Նախարարության, Նախարարությանը ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների ծառայողների կողմից կարգապահական, էթիկայի և բարեվարքության կանոնների հնարավոր խախտումների կանխարգելումը, թույլ տրված կարգապահական, էթիկայի և բարեվարքության կանոնների խախտման յուրաքանչյուր դեպքի հայտնաբերումը, դրանք ծնող պատճառների ու նպաստող պայմանների վերացումը։

Խնդիրները

  • Նախարարության, Նախարարությանը ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների ծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող առերևույթ հանցանքների կանխարգելումը․ 
  • Նախարարության, Նախարարությանը ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների ծառայողների կողմից կատարված առերևույթ հանցանքների հայտնաբերումը, խափանումն ու բացահայտումը, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման միջոցով․ 
  • Նախարարությունում, Նախարարությանը ենթակա պետական մարմիններում և կազմակերպություններում ծառայողական կարգապահության ամրապնդումը․ 
    Նախարարությունում, Նախարարությանը ենթակա պետական մարմիններում և կազմակերպություններում կատարված կարգապահական խախտման հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ պարզաբանումը․
  • Անհիմն  կարգապահական  պատասխանատվության  ենթարկված Նախարարության, Նախարարությանը ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների ծառայողների և աշխատողների հեղինակության վերականգնումը՝ օրենքով սահմանված կարգով։