Իրավաբանական վարչության նպատակներն ու խնդիրները
Նպատակները
- Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների գործունեության ոլորտի օրենսդրության իրավական ապահովումը և համապատասխան օրենսդրության (այդ թվում՝ միջազգային պայմանագրերի) իրավական աջակցությունը.
- Իր իրավասության սահմաններում Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների շահերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում և անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ պետական մարմիններում․
- Իր իրավասության սահմաններում, որպես վերադաս վարչական մարմին, Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների կողմից կայացված վարչական ակտերի, գործողությունների անգործության դեմ բերված վարչական բողոքներով վարչական բողոքարկման վարույթների իրականացումը և իր նախաձեռնությամբ վարչական վարույթների հարուցումը:
Խնդիրները
- Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների գործունեության ոլորտների իրավական ակտերի նախագծերի մշակման, դրանց իրավական փորձաքննության, արտաքին շրջանառության և ընթացքի հետագա ապահովումը համապատասխան մարմիններում.
- Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների գործունեության ոլորտներին առնչվող, այլ պետական մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշման և կարծիքի ներկայացման ապահովումը.
- Նախարարության և նրան ենթակա պետական մարմիններում նախապատրաստված և Վարչություն ուղարկված իրավական ակտերի նախագծերի բացառությամբ՝ Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների անհատական իրավական ակտերի՝ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ իրավական փորձաքննության իրականացման և փորձագիտական եզրակացությունների նախապատրաստման, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական քննարկումների կազմակերպման և իրականացման ապահովումը․
- Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում և այլ պետական մարմիններում Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների շահերի ներկայացման ապահովումը: