Զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության վարչության նպատակներն ու խնդիրները
Նպատակները
- Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության նախապատրաստության ոլորտում իրավական ակտերի նախագծերի, պլանների ու ծրագրերի մշակումը, միջոցառումների իրականացումը.
- Խաղաղ ժամանակ զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների ապահովումը, ինչպես նաև խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման դեպքում միջոցառումների արդյունավետության ապահովումը՝ Նախարարությունում և նրան ենթակա պետական մարմիններում:
Խնդիրները
- Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման աշխատանքների տեղեկատվական և մեթոդական ապահովումը.
- Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման համար անհրաժեշտ գործողությունների կազմակերպման պատշաճ իրականացումը: