Պետական ռեզերվների գրասենյակի նպատակներն ու խնդիրները
Նպատակները
- Նյութական պահուստի միասնական պետական համակարգի արդյունավետ գործունեության ապահովումը.
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կարիքների, բնակչության կենսաապահովման և առողջապահության համար անհրաժեշտ հումքի, նյութերի և ապրանքների պաշարների ձևավորումը և սպասարկումը.
- Արտակարգ իրավիճակներում կամ դրանց սպառնալիքի դեպքում փրկարարական աշխատանքների նյութատեխնիկական ապահովման, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական հրատապ օգնության համար անհրաժեշտ նյութական արժեքների պաշարների ձևավորումը և սպասարկումը.
- Հայաստանի Հանրապետության զորահավաքային կարիքների բավարարման, այդ թվում՝ զինված ուժերի և այլ զորքերի ծավալման համար անհրաժեշտ ռազմական և արդյունաբերական ապրանքների արտադրության և վերանորոգման, ռազմական դրության ժամանակ տնտեսության անխափան աշխատանքի համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների պաշարների ձևավորումը և սպասարկումը:
Խնդիրները
- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված անվանացանկի և ծավալների համաձայն նյութական պահուստի պաշարի ձևավորման և նյութական արժեքների առկայության նկատմամբ վերահսկողության ու հաշվառման ապահովումը.
- Ռազմավարական և զորահավաքային պաշարների պահուստի՝ օրենքով սահմանված ծավալներով ձևավորման գործընթացի ապահովումը.
- Համապատասխան ոլորտները կարգավորող պետական կառավարման համակարգի մարմինների առաջարկությունների հիման վրա պետական և զորահավաքային պահուստների նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև դրանց կուտակման նորմերի ու չափորոշիչների մշակման ապահովումը.
- Պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերի մշակման ապահովումը.
- Նյութական պահուստի նյութական արժեքների պահպանման, թարմացման փոխարինման, փոխառնման և ապաամրագրման գործընթացների իրականացման և վերահսկման ապահովումը: