Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության նպատակներն ու խնդիրները

Նպատակները

  • Նախարարության գործունեության ոլորտների քաղաքականության մշակումն ու իրականացման ապահովումը․
  • Նախարարության գործունեության ոլորտների զարգացմանը միտված բարեփոխումների իրականացման ապահովումը․
  • Նախարարությանը ենթակա պետական մարմինների զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման աշխատանքների ռազմավարական պլանավորումը:

Խնդիրները

  • Ռազմավարական պլանավորման իրականացման և ռազմավարական փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ վերլուծական տվյալների ապահովումը․
  • Նախարարությանը ենթակա պետական մարմինների հեռանկարային զարգացման առաջնայնությունների և ռազմավարական հիմնական ուղղությունների սահմանումը․
  • Ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքների ապահովումը և դրանց իրականացման համակարգումը․
  • Ռազմավարական փաստաթղթերով նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ մշտադիտարկման և հսկողության իրականացումը: