Ո՞վ կարող է դիմել
- Քաղաքացիական համակցված կամ ակոսափող հրազեն ձեռք բերելու համար՝ 21 տարին լրացած ՀՀ քաղաքացիները,
- քաղաքացիական այլ տեսակի զենք ձեռք բերելու համար՝ 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։
Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում կարող են զենք ձեռք բերել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների միջնորդության հիման վրա, պայմանով, որ զենքը ձեռք բերելու օրվանից 5 օրվա ընթացքում արտահանվի Հայաստանի Հանրապետությունից։
Պահանջվող փաստաթղթեր
- սահմանված ձևի դիմում,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- 3x4 սմ չափի երկու լուսանկար,
- զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և առողջական վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացություն, եթե տվյալ պահին առկա չէ զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն,
- պետական տուրքի վճարման անդորրագիր (անդորրագրեր),
- առաջին անգամ զենք ձեռք բերելիս զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու վերաբերյալ տեղեկանք:
Թույլտվության տրամադրման ժամկետը և կարգը
Ֆիզիկական անձինք անձամբ ներկայանում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ ՀԾՎ թույլտվության և մեթոդական ապահովման բաժին կամ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, ներկայացնում համապատասխան փաստաթղթեր։
Թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է դիմումը ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում, որի ընթացքում ստուգվում է նաև քաղաքացու բնակության վայրում զենքի պահպանման պայմանների առկայությունը։
Ոչ էական թերությունների առկայության դեպքում, Ոստիկանությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմումատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները։
Պետական տուրքի վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիները՝ յուրաքանչյուր միավոր քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով)․
- գազային զենքի համար 2,000 ՀՀ դրամ,
- ողորկ-երկարափող հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար 4,000 ՀՀ դրամ,
- ակոuափող կամ համակցված հրազենի համար 6,000 ՀՀ դրամ,
- ծառայողական զենք ձեռք բերելու համար 6,000 ՀՀ դրամ,
- հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար 1,000 ՀՀ դրամ։
Օտարերկրյա քաղաքացիները` ՀՀ-ում յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ ձեռք բերելու համար (5 oր գործողության ժամկետով)․
- նետողական կամ սառը զենքի համար 1,000 ՀՀ դրամ,
- գազային զենքի համար 10,000 ՀՀ դրամ,
- ողորկ-երկարափող հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար 20,000 ՀՀ դրամ,
- երկար-ակոսափող կամ համակցված հրազենի համար 25,000 ՀՀ դրամ,
- զենքի 100-ական փամփուշտից բաղկացած խմբաքանակ ձեռք բերելու համար 1,000 ՀՀ դրամ,
- Հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար 1,000 ՀՀ դրամ։
Վճարումն իրականացվում է պետական բյուջեի 900005163846 հաշվեհամարին։
Թույլտվություն ստանալու դիմումը մերժվում է
- դիմողը ներկայացրել է ոչ ճիշտ տեղեկատվություն, կամ ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ ներկայացվել են անճշտություններով, և սահմանված ժամկետում դիմումատուն չի վերացրել նշված թերությունները,
- դիմողը չի ապահովել զենք պահելու անհրաժեշտ պայմանների
- առկա է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
Ծանուցում
- Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել առավելագույնը 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ գազային զենք ձեռք բերելու, զենքի հավաքածու կազմելու համար առավելագույն քանակ նախատեսված չէ:
- Քաղաքացու ձեռք բերած զենքը ձեռքբերման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հաշվառման ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում:
- Մինչև 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ զենքը (այդ թվում՝ ռևոլվերները), դրանց փամփուշտները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքեր, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքը ու կայծային պարպիչները, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող իրերը և զենքի պարագաները գրանցման և հաշվառման ենթակա չեն, և քաղաքացիներն իրավունք ունեն դրանք ձեռք բերելու առանց թույլտվության։
Թույլտվությունների ժամկետների երկարաձգում
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենքի թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար պետք է դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ դիմում ներկայացնեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ ՀԾՎ թույլտվության և մեթոդական ապահովման բաժին կամ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։
Հղում օրենսդրությանը
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենք։
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 505-Ն որոշումը։
ՀՀ կառավարության 2023 թվական հունիսի 1-ի թիվ 896-Ն որոշում։
Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ +(374)10 596 147
Էլ․ փոստ՝ hkav.zenq@police.am
Կայք՝
https://mia.gov.am/
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-17:00