Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձը
Պահանջվող փաստաթղթերը
- Դիմում,
- իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման փաստաթղթերի պատճենները կամ զենքի ու փամփուշտների հավաքածուներ կազմելու թույլտվությունը,
- ցուցադրելու և զենքի ու փամփուշտների պահպանության պատասխանատու անձ նշանակելու մասին իրավաբանական անձի ղեկավարի հրամանի պատճենը,
- զենք և փամփուշտներ ցուցադրելու, պահելու, հանձնելու և դրանց հետ կապված աշխատանքներին թույլատրված աշխատողների ցուցակը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Թույլտվության տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը քննարկվում է օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունները տրվում են հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Թույլտվություն ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմումատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց և այլ սեփականատերերի պատկանող զենքի հավաքածուի ցուցահանդեսները, ցուցահանդես-վաճառքները կատարում են զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության հիման վրա:
Պարտավորությունները
Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են՝
- ապահովել ցուցասրահների, զետեղարանների անվտանգությունը, ցուցանմուշների պահպանությունը,
- ապահովել ցուցանմուշների հաշվառումը,
- Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել ցուցադրման ենթակա զենքի համարային հաշվառման ցուցակները:
Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց արգելվում է՝
- ցուցադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության չհաշվառած զենքը,
- ցուցահանդեսում զենք ցուցադրել այլ առարկաների հետ համատեղ, բացառությամբ զենքի պահեստամասերի, արտադրության սարքերի և գործիքների, սպորտային, որսորդական ու ձկնորսական հարմարանքների, զենքի տեխնիկական սպասարկման և նորոգման առարկաների,
- զենքը պահել ցուցահանդեսի ընթացքում զենք պահելու պայմաններին չհամապատասխանող զետեղարանում:
Ո՞ր դեպքում պարտադիր չէ ունենալ թույլտվություն
Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի գիտական, տեղեկատվական, ճանաչողական և քրեագիտական նշանակության հատուկ հավաքածուների ցուցահանդեսներ կազմակերպում են առանց թույլտվության:
Ո՞ր դեպքում է մերժվում թույլտվության տրամադրումը
Թույլտվություն ստանալու դիմումը ոստիկանությունը մերժում է, եթե`
Թույլտվություն ստանալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու դեպքում ոստիկանությունը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Թույլտվություն ստանալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
Պետական տուրքի վճարման չափը և կարգը
Զենքի հավաքածու ցուցադրելու համար 6 ամիս գործողության ժամկետով անհրաժեշտ է վճարել 10,000 ՀՀ դրամ, 6 ամսով երկարաձգելու համար՝ 10,000 ՀՀ դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
Վճարման անդորրագիրը ներկայացվում է դիմումի հետ միասին։
Հղում օրենսդրությանը