Ոստիկանությունում ծառայության ընդունվելու կարգը
Ոստիկանությունում ծառայության անցնելու կարգը և պայմանները սահմանված են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում:
Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել ՀՀ 18 տարին լրացած (բացառությամբ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) այն քաղաքացին, որը՝
- անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի),
- տիրապետում է հայերենին և անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող է կատարել ոստիկանության գործառույթները: