Փրկարար ծառայությունում ընդունվելու կարգը
Փրկարար ծառայության անցնելու կարգը և պայմանները սահմանված են «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում:
Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի կամ այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), որոնք իրենց ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել փրկարարական ծառայողի գործառույթները: