Տնտեսական վարչության նպատակներն ու խնդիրները
Նպատակները
- Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների նյութատեխնիկական ապահովումը.
- Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների գնումների գործընթացի իրականացումը և տնտեսական սպասարկումը:
Խնդիրները
- Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների տարեկան բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման գործընթացի իրականացումը.
- Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների գնումների գործընթացի կազմակերպումը և համակարգումը.
- Նախարարությանը ենթակա պետական մարմիններին անհրաժեշտ հատուկ միջոցներով, ինչպես նաև զենք-զինամթերքով և սպառազինության միջոցներով ապահովումը.
- Նախարարությանը և նրան ենթակա պետական մարմիններին ամրացված շենքերի, շինությունների կապիտալ վերանորոգումը, նոր կառուցվող շենքերի նախագծումը և շինարարության իրականացումը: