Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության նպատակներն ու խնդիրները
Նպատակները
- Կադրային քաղաքականության առաջնահերթությունների սահմանումը և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումը․
- Բարեվարքության համակարգի ապահովումը։
Խնդիրները
- Նախարարության, նրան ենթակա պետական մարմինների մարդկային ռեսուրսների կառավարման համալիր վերլուծությունը.
- Մարդկային ռեսուրսների մասնագիտական, ֆիզիկական և մարտական կարիքների գնահատումը, ուսուցման, վերապատրաստման և ատեստավորման արդյունավետ գործընթացի կազմակերպումն ու համակարգումը.
- Մարդկային ռեսուրսների պահանջարկի որոշումը և որակական կազմի բարելավումը, նրանց ընտրության, տեղաբաշխման, մասնագիտական կայացման աշխատանքների կատարելագործման, անձնակազմի համալրվածության ապահովումը.
- Միջազգային և Հայաստանի Հանրապետության սպորտային ֆեդերացիաների և մարզական կազմակերպությունների հետ համագործակցությունը.
- Նախարարությունում, նրան ենթակա պետական մարմիններում բարեվարքության պահանջների պահպանմամբ՝ ծառայողական և աշխատանքային հարաբերությունների ձևավորումը։